ՎԶԵԲ-ը իրականացնում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից:
Ծրագրի շահառուներն են փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները,
Ֆինանսավորումը հասանելի է կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը,
Հիմնադրամը հանդիսանում է IPC ընկերության ենթախորհրդատու և պատասխանատու է իրականացված միջոցառումների հավաստագրման համար,
Իրականացվել է 12 հավաստագրում, ներդրումը կազմել է 1,182,980 ԱՄՆ դոլար, տեղադրվել է 1.7 ՄՎտ արևային ՖՎ համակարգ,
Մեկ պատվերի արժեքը 100-800 ԵՎՐՈ՝ կախված առաջադրանքից,
Հիմնադրամի գումարը ծրագրի մեկնարկից (երեք ամիս) կազմել է 1,500 ԵՎՐՈ: