Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ ծրագր

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Կայուն Զարգացման Նպատակների ազգային նորարարական կենտրոնը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ չգազաֆիկացված համայնքներում իրականացնում է արևային համակարգերի տեղադրման ֆինանսավորման ծրագիր:
Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում:
Ծրագրին մասնակցելու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչները:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կտրամադրի ԱԿԲԱ Լիզինգ ՓԲԸ-ի և Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ի միջոցով:
Չգազաֆիկացված համայնքների ընտանիքներին, որոնք ունեն 3 և ավելի երեխաներ արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար վարկ կտրամադրվի մինչև 8 տարի ժամկետով, 0 % տոկոսադրույքով:
Առաջին տարվա ընթացքում ծրագրում նախատեսված է ընդգրկել 100 ընտանիք:
Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կիրականացնի կատարված աշխատանքների մոնիթորինգ:

Աշխատանքային հանդիպում ՀՀ Շիրակի մարզպետարանում «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում
Աշխատանքային հանդիպում Գեղարքունիքի մարզպետարանում «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում
Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տեղադրող ընկերույթունների ներկայացուցիչների հետ