Հերթական դասընթացը արևային համակարգերի տեղադրման վերաբերյալ

new-image

Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կազմակերպել էր հերթական դասընթացը արևային համակարգերի պատվերների ճիշտ ձևակերպման վերաբերյալ: Դասընթացի նպատակն էր օգնել շահառուներին խոսափել տարածված սխալներից, բացահայտել արևային համակարգերի տեղադրման ընթացքում հաճախ հանդիպող թերությունները, տեխնիկական առաջադրանքի ճիշտ ձևակերպումը, իրականացումը, մրցույթների և աշխատանքների վերահսկողությունը: Դասընթացին մասնակցումէին պետակական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ներկայացրեց դասընթացի նպատակը և կարևորությունը:
Դասընթացի ընթացքում Հիմնադրամի փորձագետները ներկայացրեցին արևային համակարգերի տեղադրման ընթացքում առաջացած խնդիրները, տեխնիկական նորմերը, համակարգերի առանձնահատկությունները,
ֆինասատնտեական գնահատումը, տարածված սխալները և դրանց հնարավոր հետևանքները, ինչպես նաև ներկայացվեց արտաքին լուսավորության խնդիրները: