Չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը, «Ագբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն տնօրեն Արսեն Բազիկյանը և «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը ստորագրեցին պայմանագիր Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է Հայաստանի շուրջ 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:
Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազար տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Չգազաֆիկացված համայնքների համար մշակվել է խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որի հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը:

ՀՀ Արագածոտնի մարզ
ՀՀ Արարատի մարզ

ՀՀ Արմավիրի մարզ
ՀՀ Գեղարքունիքի մարզ

ՀՀ Լոռու մարզ 
ՀՀ Կոտայքի  մարզ
ՀՀ Շիրակի մարզ
ՀՀ Սյունիքի մարզ
ՀՀ Վայոց ձորի մարզ
ՀՀ Տավուշի մարզ