Աշխատանքի հրավեր – Ստաժոր

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Պարտականությունները

  • Իրականացվող ծրագրերի շրջանակում ինժեներական բաժին ներկայացված փաստաթղթերի համապատասխանելիության ստուգում համաձայն օրենսդրական նորմերին և պահանջներին
  • Պայմանագրերի, ակտերի, համաձայնագրերի, գրությունների մշակում, հաշվառում
  • Անհրաժեշտության դեպքում բանակցային գործընթացներին մասնակցություն, արձանագրությունների կազմում

Որակավորման պահանջներ 

  • Իրավագիտություն մասնագիտությամբ ԲՈՒՀ-ի առնվազն 3-րդ կուրսի ուսանող
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների տիրապետում
  • Համակարգչային գիտելիքների իմացություն
  • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն
  • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերդության սկզբունքով
  • Ժամանակի կառավարման կարողություն

Պահանջվող փաստաթղթերը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն լեզվով:

Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09: 00  մինչև 18 : 00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2018թ.  դեկտեմբերի 4-ը ներառյալ:

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ:  (37410) 588 011
Կայք` www.r2e2.am
Էլ. Փոստ՝ hr@r2e2.am