«Լուսավոր սահման» ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպերի տեղադրման պարբերական բարեգործական ակցիաների միջոցով այդ բնակավայրերում ապրող բնակիչների համար ստեղծել էլեկտրաէներգիայի երկարաժամկետ տնտեսման, հետևաբար և, կենցաղային հոգսը թեթևացնելու հնարավորություն: Ծրագիրը նպաստում է նաև մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով էլեկտրաէներգիայի զգալի տնտեսման մասին հանրության լայն շրջանակներում տեղեկատվության տարածմանը:
Միջինում յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման արդեն 2,5-րդ ամսում: Միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսման չափը առնվազն 24 հազար դրամ է:
Ծրագրի շնորհիվ սահմանամերձ 19 գյուղեր արդեն ապահովված են էներգաարդյունավետ (մինչև 90% էլեկտրաէներգիա խնայող) լուսադիոդային (LED) լամպերով: «Լուսավոր սահման» ծրագրի միջոցով այսպես կոչված «լեդիֆիկացված» ընտանիքների թիվը արդեն կազմում է 3,671, ում տրամադրվել է ընդհանուր առմամբ 17,790 լուսադիոդային (LED) լամպեր:
Ամեն բարեգործական այց մեկ քայլով մեզ մոտեցնում է ծրագրի համար նախանշված գլխավոր նպատակին՝ լեդիֆիկացնել Հայաստանի 36 և Արցախի բոլոր սահմանամերձ համայնքները:
Յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն մասնակից դառնալ «Լուսավոր սահման» ծրագրին, իր ներդրումը կատարելով հատուկ ծրագրի համար բացված հաշվեհամարին: Ողջ գումարը ծախսվում է լուսադիոդային (LED) լամպերի գնման համար, ՀՎՀԷԷ հիմնադրամը հոգում է ծրագրի հետ կապված մնացած բոլոր ծախսերը:
Շահառուի անվանումը / Beneficiary name ՀՎՀԷԷ հիմնադրամ / R2E2 Fund
ՀՎՀՀ /Tax code 02580459
Հաշվեհամար /Account number 217001-007855-900
Բանկ/Bank name «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ/HSBC BANK ARMENIA