Մեկնարկեց «Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի մեղմացում» խորագրով համաժողովը 07.11.2017

new-image

Ս.թ. նոյեմբերի 7-ին Հիլթոն հյուրանոցում մեկնարկեց «Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի մեղմացում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպական միության և Էներգետիկ Խարտիայի կողմից:    Համաժողովին ներկա էին ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: Համաժողովի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին բարելավել էներգետիկ ոլորտը, էներգետիկ անվտանգությունը, ձևավորել բարենպաստ միջավայր ներդրողների համար, ինչպես նաեւ խթանել էներգախնայողության արդյունավետությունը եւ վերականգնվող էներգիայի օգտագործումը տարածաշրջանում: Նկարներ