Ս.թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցներ Հրանտ Տեր-Գաբրիելյանը և Նորայր Հարությունյանը դասընթաց անցկացրեցին Գլոբալ Բրիջ դպրոցում Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ:
Դասընթացի նպատակն էր ավագ դասարանների աշակերտներին ներկայացնել ինչ է նշանակում էներգախնայողությունը, Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՎէէ հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի մասին ընդհանուր տեղեկատվություն:
Նմանատիպ դասընթացները կնպաստեն աշակերտների մոտ բարձրացնել Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ դասընթացները լինելու են շարունակական:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել ուսումնական հաստատությունների շարքը: