Ինչո՞ւ Սիսիանի շրջանի Կառկառի տարածքում աշխատանքը դադարեցվել են, հորատումները ճի՞շտ տեղում են արվել: Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ղեկավար Արմեն Մելկիկյանը հայտնեց` Կառկառում երկրաջերմային ռեսուրսներ կան:
Գեոթերմալ կայանների կառուցմամբ զբաղվող 50-ից ավելի ընկերություններ կան աշխարհում: Դրանցից մեկի` «Մեներջի» ընկերության ներկայացուցիչները գալու են Հայաստան` քննարկելու, թե ի՞նչ ներդրումներ պետք է կատարվեն` 28 ու կես մեգավատտ հզորության երկրաջերմային ջերմաէլեկտրակայան կառուցելու համար:
Մելկիկյանը հայտնեց, որ ` 1500, եվ 1684 մետր խորությամբ բացված երկու հորատանցքերը հետազոտություն կատարելու համար են: 140-180 աստիճանի երկրաջերմային ռեսուրսներ հնարավոր է հայտնաբերել 2 ու կես կիլոմետր խորության վրա: Դրա համար, ըստ Մելկիկյանի, հորատումը պետք է շարունակել` ջերմային կաթսան հայտնաբերելու համար:
Կառկառում նախատեսվում է 28-30 մեգավատտ հզորությամբ կայան կառուցել: Դրա տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ: սա Հայաստանի ներքին սպառման 3 տոկոսն է: Նման երկրաջերմային տեղանքներ կան նաեվ Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում:
աղբյուր https://www.armeniatv.am/hy/63290-63290