Հիդրոէներգետիկայի համակարգերի ընդհանուր հզորություը կազմում է 1,032 ՄՎտ։ Հրազդան և Վորոտան գետերի վրա կառուցված կայաններն արտադրում են երկրում հիդրոէներգիայի մեծ մասը։ Սևան–Հրազդան կասկադը կազմված է էլեկտրաէներգիա արտադրող 5 կայաններից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 561 ՄՎտ։ Վորոտանի կասկադը կազմված է 3 էլեկտրակայաններից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 404 ՄՎտ։
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտը հիմնականում կազմված է փոքր հիդրոկայաններից (ՓՀԷԿ)։ ՓՀԷԿ–եր են համարվում 30ՄՎտ–ից փոքր տեղակայված հզորությամբ կայանները։
2017թ–ի ապրիլի 1-ի դրությամբ մոտ 332 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ 179 ՓՀԷԿ–երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան ապահովում է 890 մլն կՎտ/ժ տարեկան միջին փաստացի էլեկտրամատակարարում։ 2016թ-ին ՓՀԷԿ–երի կողմից ապահովված էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում էր շուրջ 957 մլն կՎտ/ժ, որը կազմում է Հայաստանում արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 13%-ը (7315 մլն կվտ/ժ)։
2017թ–ի ապրիլի 1-ի դրությամբ, տրամադրված լիցենզիաների համաձայն, լրացուցիչ 38 ՓՀԷԿ է կառուցվում՝ նախատեսվող 71 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և տարեկան 246 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի մատակարարմամբ։