Հայաստանը վերականգնվող էներգետիկայի իմաստով զգալի էներգետիկ ռեսուրսներ ունի, ինչպես նաև զգալի գիտական և ինժեներական գիտելիքներով ու փորձով աշխատուժ։ Ավելին, վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից էներգետիկ ոլորտը բարեփոխելու նպատակով նախաձեռնվել են ակտիվ քայլեր օրենսդրական դաշտի մշակման ուղղությամբ, որը հնարավորություն է ընձեռում ներգրավել մասնավոր ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտ։
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների պոտենցիալը Հայաստանում՝ ըստ տեխնոլոգիայի
Տեխնոլոգիա | Հզորություն (ՄՎտ) | Արտադրություն (ԳՎտժ/ տարեկան) |
Հողմային | 795 | 1,640 |
Արդյունաբերական մասշտաբի ՖՎ | 835-1,169 | 1,735-2,118 |
Կոնցենտրացված արևային էներգիայի | 1,169 | 2,400 |
Բաշխված արևային ՖՎ | 93 | 128 |
Երկրաջերմային էներգիա | 31-54 | 244-436 |
Աղբավայրերից գոյացած գազ | 2.3 | 20 |
Փոքր հիդրոէներգիա | 91 | 334 |
Կենսագազ | 3.3 | 26 |
Կենսազանգված | 29 | 228 |
Տաք ջուր արևային էներգիայից | 200 | 254 |
Երկրաջերմային պոմպեր | 3,500 | 4,423 |