ՎԷԷ Հիմնադրամը առաջարկում է բնապահպանական ծառայությունների ամբողջական փաթեթ, որը համապատասխանում է Հայաստանի օրենսդրության և միջազգային ֆինանսական կառույցների և կազմակերպությունների համապատասխան պահանջներին, ինչպիսիք են՝ Համաշխարհային Բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը(ՎԶԵԲ), Ասիական Զարգացման Բանկը(ԱԶԲ), ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը և այլն: Մենք կարող ենք տրամադրել՝
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
Ռազմավարական գնահատում
Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակներ
Նախնական բնապահպանական ուսումնասիրություն
Բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում և կառավարում Բնապահպանական և սոցիալական գործողությունների պլաններ
Բնապահպանական կառավարման պլաններ
Թափոնների կառավարման պլաններ
Վտանգավոր նյութերի կառավարման պլաններ
ISO 14001 կառավարման համակարգի ներդրման աջակցություն