Էներգետիկ Խորհրդատվական Ծառայություններ

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը առաջարկում է էներգետիկ խորհրդատվական ծառայությունների ամբողջ շարք՝ աջակցելու   անհատներին, ընկերություններին կամ սկսնակներին:  Այդ ծառայություններն ընդգրկում են շենքերի էներգետիկ ուսումնասիրությունից մինչև էներգախնայողության առաջարկություների փաթեթի կազմում:

Խորհրդատվություն.

  • Նախնական էներգետիկ ուսումնասիրություն
  • Ներդրումային նախագծերի գնահատումը մասնավոր ներդրողների համար
  • Բնակելի և հանրային շենքերի էներգետիկ աուդիտ՝ համաձայն ՀՍՏ 371-2016, համապատասխան էներգախնայողության առաջարկություների փաթեթի կազմում և անհրաժետ ներդրման գնահատում
  • Էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի միջոցառումների, համապատասխան կառուցվածքային և նախագծային լուծումների մասին խորհրդատվություն
  • Ներմուծվող և տեղում արտադրվող սարքավորումների՝ էներգախնայողության տեսանկյունից փորձարկումների անցկացում և պիտակավորում