Հանդիպում ‹‹Աջակցություն Էներգախնայողության ֆինանսավորմանը ՓՄՁ-ների ոլորտում›› ծրագրի շրջանակներում

new-image

2017թ. հուլիսի 19-ին Հիմնադրամում տեղի ունեցավ KfW զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ‹‹Աջակցություն Էներգախնայողության ֆինանսավորմանը ՓՄՁ-ների ոլորտում›› ծրագրի ընթացքին նվիրված հանդիպում, որին մասնակցում էին KfW զարգացման բանկի Արևելյան Ասիայի և Կովկասի Ֆինանսական համակարգի զարգացման ծրագրի գլխավոր ղեկավար Մոնիկա Գյունտները, Վերականգնման վարկերի տրամադրման

Երևանյան գրասենյակի ծրագրերի կորդինատոր Բելլա Անդրեասյանը, Գերմանահայկական ֆոնդի տնօրեն Գևորգ Թումանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և ինժեներատեխնիկական թիմի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը:

Հանդիպման մասնակիցները գոհունակություն հայտնեցին ծրագրի ընթացքից, մասնավորապես նշվեց, որ մոտ մեկ տարվա ընթացքում Հիմնադրամի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել է 115 էներգետիկ աուդիտ, որոնցից միայն երկուսը բացասական եզրակացությամբ, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից ՓՄՁ հաճախորդներին հատկացվել է մոտ 5 մլն. Եվրո վարկ: Նշվեց, որ ՓՄՁ հաճախորդների կողմից հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ աճում է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ ծրագիրը հետագայում նույնպես հաջող ընթացք կունենա:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև KfW զարգացման բանկի, KfW-ի և ՀՎԷԷ հիմնադրամի հնարավոր փոխհամագործակցությունը այլ ծրագրերի իրականցման գործընթացում:

Հանդիպման ավարտից հետո կազմակերպվեց այց ծրագրի շրջանակներում վարկավորված հաճախորդների օբյեկտներ, տեղում արդյունքները գնահատելու և հաճախորդների կարծիքները և առաջարկությունները ունկնդրելու նպատակով, հետագայում ծրագրի գործընթացում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար: