Բելգիայում տեղի ունեցավ «կանաչ»  էներգետիկայի վերաբերյալ համաժողով

new-image

Ս.թ. հունիսի 29-ից 30-ը Բելգիայում տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցում էր Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:  Համաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանասական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, դոնոր երկրներ, առևտրային բանկերի փորձագետներ և այլ միջազգային ֆինասական հաստատությունների ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Համաժողովի նպատակն էր այլընտրանքային էներգետիկայի ֆինասավորման նոր մեխանիզմների բացահայտումը, ոլորտում կատարված աշխատանքների ներկայացումը, հետագա բարեփոխումների քննարկումը, ինչպես նաև «կանաչ» աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերի ընդլայնումը:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան երկկողմանի հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որտեղ ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը ներկայացրեց Հայաստանի այլընտրանքային էներգետիկան, մասնավորապես էներգախնայողության ոլորտում կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար: