Հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Էներգաարդյունավետությունը բիզնեսների համար» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին Եվրոպական բիզնես ասոցիացիան և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող SMEDA ծրագրի կողմից: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտում կատարված բարեփոխումները և ծրագրերը, ձեռքբերումները և հետագա զարգացումները: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:
ՀՎԷԷ հիմնադրամի տնօրենը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես Էներգախնայողության, Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրերը, ինչպես նաև Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագիրը: Միջոցառման ընթացքում Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը նախատեսում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակմանը և ներդրմանը, ինպես նաև շրջական միջավայրի վրա բացսական ազդեցության նվազեցմանը: Նկարներ