Ղազախստանի Աստանա քաղաքում «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ Էներգետիկ տարեկան վիճակագրության և կայուն Էներգետիկայի քաղաքականության վերաբերյալ քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը ներկայացրեց հիմնադրամի Էներգախնայողության ծրագիրը, կատարված աշխատանքները և ծրագրի հեռանկարները, ինչպես նաև արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագրի ընթացքը: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեցին ներկայացված ծրագրերը: