Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում թվով 17 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի վերականգնման և էներգախնայողական միջոցառումներ:
Ընդհանուր տեղեկություններ`
| Մարզկենտրոնը` ք. Աշտարակ |
| Տարածաշրջանները` Աշտարակ, Ապարան, Արագած, Թալին |
| Քաղաքները` Աշտարակ, Ապարան, Թալին |
ՀՀ Արագածոտնի մարզը գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև ընկած տարածքում: Մարզն արևմուտքից պետական սահմանով սահմանակից է Թուրքիային, հյուսիսում սահմանակից է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին, արևելքից` ՀՀ Կոտայքի մարզին, հարավ-արևելքից` մայրաքաղաքինև հարավից` ՀՀ Արմավիրի մարզին:
| Տարածքը | 2753 քառ. կմ |
| ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը | 9.3% |
| Քաղաքային համայնքներ | 3 |
| Գյուղական համայնքներ | 111 |
| Քաղաքներ | 3 |
| Գյուղեր | 117 |
| Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ | 141.0 հազ. մարդ |
| այդ թվում` քաղաքային |
33.0 հազ. մարդ |
| գյուղական | 108.0 հազ. մարդ |
| ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. |
4.4% |
| Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը | 23.4% |
| Գյուղատնտեսական նշանակության հողեր | 217921 հա |
| այդ թվում` վարելահողեր | 54157 հա |
ՀՀ Արագածոտնի Մարզ Armstat