Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ քաղաքային ջեռուցման ծրագիր
ՀՀ քաղաքային բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտը կենսունակ դարձնելու, սպառողներին որակով և մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի թիվ 1384-Ն որոշմամբ հաստատվել է Քաղաքային ջերմամատակարարման ռազմավարությունը (ՔՋՌ), որը սահմանում է Հայաստանում քաղաքային ջեռուցման ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական նպատակների շրջանակը:
2005թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարության և ՄԶԸ-ի միջև ստորագրվել է Քաղաքային ջեռուցման ծրագրի զարգացման վարկի (4102-AM) համաձայնագիրը: 2005թ. հոկտեմբերի 3-ին համաձայնագիրը հաստատվել է ՀՀ Սահմանադրական դատարանի և 2005թ. նոյեմբերի 11-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Զարգացման վարկի համաձայնագրի համաձայն ՄԶԸ-ն Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 15 000 000 ԱՄՆ դոլար` որպես վարկ:
Ծրագրի նպատակը մաքուր, արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումն է ՀՀ բազմաբնակարան շենքերում: Ծրագիրը կազմած է հետևյալ հինգ բաղադրիչներից.
Բաղադրիչ Ա. 1.0 միլիոն ԱՄՆ դոլար.Արդյունավետ ու ապահով ջեռուցման ծառայությունների մատուցման համար նպաստավոր միջավայրի ստեղծում.
Բաղադրիչ Բ. Բնակելի շենքերի ջեռուցման նպատակով նախատեսված 7.2 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ երկու ենթաբաղադրիչի շրջանա կներում.
Բ1. Վարկավորում: Վարկավորումն իրականացվում է Հիմնադրամի կողմից րնտրված բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Բանկերը ջեռուցման ծառայությունների բարելավման նպատակով բնակարանատերերին տրամադրում են ենթավարկեր թե’ անհատական բնակարանային ջեռուցման (բնակարանային կաթսա կամ վառարան), թե՛ կոլեկտիվ լուծումներով ջեռուցման (կաթսայատուն մեկ շենքի կամ շենքերի խմբի համար) կազմակերպման համար։
Բ2. Դրամաշնորհ:Դրամաշնորհը տրամադրվում է քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում ապրող անապահով ընտանիքների ջեռուցման բարելավման նպատակով։
Բաղադրիչ Գ. Դպրոցների ջեռուցում: Ծրագրի երրորդ բաղադրիչն ուղղված է քաղաքային դպրոցների ջեռացման համակարգերի վերականգնմանը: Այս բաղադրիչով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վերականգնում Է Երևանից դուրս գտնվող մնացած 100 քաղաքային դպրոցների ջեռուցման համակարգերը; Համակարգերում տեղակայվում են ժամանակակից բարձրարձյունավետ կաթսաներ, որոնք ապահովված են ավտոմատ կարգավորման միջոցներով, վերահսկում են վնասակար արտասանումների թույլատրելի քանակությունը և ապահովում մաքուր, արդյունավետ և մատչելի ջեռացում:
Բաղադրիչ Դ. Աջակցություն ծրագրի իրականացմանը` 0.8 միլիոն ԱՄՆ դոլար:
Բաղադրիչ Ե. Ծրագրի նախապատրաստում` 1.0 միլիոն ԱՄՆ դոլար.