Հանդիպում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում

new-image

Ս.թ օգոստոսի 5-6 Թուրքիայի Սամսուն քաղաքում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ գործընկեր պետությունների առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին  Հայաստանի, Բուլղարիայի,
Մոլդովայի, Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը ներկայացրեց  հիմնադրամի էներգախնայողույան փորձագետ Հրանտ  Տեր-Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր ծրագրի ընթացքի վերաբերյալ և միաժամանակ կազմվեց հետագա աշխատանքների պլանը:

Հանդիպման վերջում կազմակերպիչները մասնակիցներին շնորհեցին  վկայականներ: