ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանում էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարվել են էներգախնայողության աշխատանքներ մասնավորապես փոխվել են՝ դռներ պատուհաններ, արտաքին ջերմային ցանցի ջերմամեկուսացում, մասնաշենքների ծածկի ջերմամեկուսացում, երրորդ մասնաշենքի արտաքին պատերի ջերմամեկուսացում, ինչպես նաև կաթսայատների վերազինում: Այս էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 46%: ՀՊՏՀ պրոռեկտոր Միխայիլ Կարապետյանը նշեց, որ ջերմությունը նախկինի համեմատ ամենա քիչը չորսից հինգ անգամ ավելացել է շենքում, ինչպես նաև էներգախնայողության աշխատանքներից հետո ծախսը ավելի քիչ է: Հիմնովին վերանորոգվել է նաև ԲՈՒՀ-ի կաթսայատունը, որտեղ ջերմություն ապահովող երկու կաթսաններն էլ էներգախնայող են և ավտոմատացված: Խնայող ռեժիմի են բերվել ԲՈՒՀ-ի բոլոր մասնաշենքերը: