Շարունակվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողովը

new-image

Այսօր շարունակվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողովը:Ելույթ ունեցան հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, հիմնադրամի ՎԷ եւ ԵԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը: Թամարա Բաբայանը ներկայացրեց Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի որոշումների կայացման գործիքների ներածությունը պատշաճ տնտեսական և բնապահպանական վերլուծությունների համար: ՎԷ եւ ԵԽ փորձագետ Արմեն
Ղարիբյանը ներկայացրեց Հայաստանում ՎԷ ոլորտում ներդրումների հնարավորությունների մասին, որից հետո ներկայացրած զեկույցների շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումնմեր, վերլուծություններ եւ առաջարկություններ: Համաժողովի մասնակիցները անդրադարձել են նաև ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաև արևային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին: Ամփոփելով համաժողովի արդյունքները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հույս  հայտնեց, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր կազմակերպություննեի միջև փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը արդյունավետ օգտագործելու համար: