Ս.թ. մարտի 9-ից 14-ը ՀՎԷԷ հիմնադրամում իրենց հետազոտական պրակտիկան անցկացրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մի խումբ մագիստրանտներ: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՀՎԷԷ հիմնադրամի գործունեությանը:Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ծրագիրը, մասնավորապես հանրային օբյեկտներում իրականացված աշխատանքները: Ուսանողները հետաքրքրվեցին ջեռուցման համակարգերով, ծանոթացան ցուցահանդեսում ներկայացված էներգախնայող նյութերին, իրենց ցուցանիշներին, ինչպես նաև ծանոթացան հիմնադրամում առկա չափիչ սարքավորումների օգտագործման եղանակներին: Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև խոսեց արևային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից: Հրանտ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական: