Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվում իրականացվել են հետևյալ էներգախնայողության միջոցառումները՝ փայտե պատուհանների փոխարինում մետաղապլաստե պատուհաններով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, պատերի և տանիքի ջերմամեկուսացում, ինչպես նաև վերանորոգվել է ջեռուցման համակարգը: Վերոնշյալ աշխատանքների արդյունքում էներգախնայողությունը Հայաստանի ազգային արխիվում կազմում է 34.9%: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով կատարված աշխատանքներից հետո փոփոխությունները էական է: Նախկին պատուհաններից ներթափանցում էին արխիվի հիմնական թշնամիները՝ փոշին և քամին: Փոքրացված պատուհանները էներգախնայողության հետ միասին լուծեցին նաև արխիվային փաստաթղթերի պահպանության հարցը: