Ս.թ. մայիսի 28-ից 30-ը Մալդիվյան Հանրապետությունում, Բանդոս կղզում Կլիմայի ներդրումային հիմնադրամի կողմից կազմակերպվել էր <<Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի>> (SREP) շրջանակներում պիլոտային երկրների հանդիպում, որին Հայաստանից մասնակցում էր նաև Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Պիլոտային երկրների հանդիպումը նպատակ ուներ հնարավորություն ստեղծել շահագրգիռ կողմերին կիսելու փորձը, բացահայտելու քաղված դասերը և մարտահրավերները, ինչպես նաև ուղիներ փնտրել խոչընդոտները վերացնելու համար: Հանդիպումը կարևոր էր նաև ծրագրի հաջող իրականացման համար: Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Թամարա Բաբայանը՝ ներկայացնելով վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ներդրումների զարգացման հնարավորությունները: