Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարել է հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, արտաքին պատերի ջերմամեկուսացում, պատուհանների մասնակի փոխարինում պանելներով և ջերմամեկուսացված պատերով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, արտաքին դռների փոխարինում ալյումինե, ջերմակամրջակով էներգաարդյունավետ դռներով, արտաքին վիտրաժների փոխարինում էներգաարդյունավետ վիտրաժներով, արտաքին պանելային ճեղքերի քփացում, չջեռուցվող տարածքներում ջերմային ցանցի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգի ստորին օղակի փոխարինում, էներգաարդյունավետ կաթսայի, շրջանառու պոմպերի և համապատասխան մյուս սարքավորումների տեղակայում և շինհավաքակցում, ինչպես նաև թեք տանիքի կառուցում: Այս էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 67%: