Ասիական զարգացման բանկը նշում է իր 50-ամյակը

new-image

Ասիական զարգացման բանկը ս.թ. նոյեմբերի 4-ին նշում է իր 50-ամյակը, ինպես նաև Հայաստանի հետ գործընկերության 11-ամյակը, որի կապակցությամբ կազմակերպել էր ծառատունկ, որը տեղի ունեցավ «Կարմիր Բլուր» թանգարանին կից տարածքում: Հյուրերին ողջունեց Ասիական զարգացման բանկի տնօրեն Շեյն Ռոզենթալը և խոսեց վերջին 11 տարիներին Հայաստանում Բանկի ունեցած  դերակատարման,  իրականացված ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները,   տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի տարածքային զարգացման գործակալությունից, Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ից: