Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Վայքի համար 3 ՆՈՒՀ –ում կատարել է էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանները փոխարինվել են նոր մետաղապլաստե պատուհաններով, ոչ արդյունավետ դռների, վիտրաժների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, պատերի ներքին հարդարման աշխատանքներ, պատուհանների և դռների փոխարինում ջերմամեկուսացված պատով, ձեղնահարկային ծածկի ջերմամեկուսացում և ջրահեռացման համակարգի մասնակի նորոգում, գողություն ունեցող գազատարի թողունակության մեծացում, բնական գազի ջեռուցման կաթսաների տեղակայում և միացում գազատարին, ինչպես նաև ջեռուցման ներքին համակարգի շինհավաքակցում: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 41%: