<<Աջակցություն բարեփոխումներին>> հասարակական կազմակերպությունը Հիմնադրամի հետ համատեղ հասարակության իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացրել է մարզային և համայնքային հանդիպումներ: Հանդիպումներին հրավիրվել ու մասնակցել են մարզի ղեկավարությունը, համայնքապետեր, դպրոցների եւ այլ կազմակերպությունների տնօրեններ, ձեռներեցներ, շահագրգիռ այլ անձինք: անդիպումները անցել են աշխույժ քննարկման մթնոլորտում, պատասխաններ են տրվել մասնակիցների բազում բարձրացրած հարցերին: Հանդիպումները տեղի են ունեցել Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերում: Հանդիպումներն ուղեկցվել են ՙՎերականգնվող Էներգետիկա՝ ձեռքբերումներ եւ հեռանկարներ՚ ֆիլմի ինչպես նաեւ տեսապատկերների ցուցադրմամբ: Կազմակերպվել են նաեւ երկու ռադիոհաղորդում Հանրային ռադիոյով, երկու ստուդեական հաղորդում <<Արմնյուզ>> և <<Երևան>> հեռուստաընկերություններով, հոդվածների հրապարակում <<Հայաստանի Հանրապետություն>>, <<Առավոտ>>, <<Նովոյե վրեմյա>>, ինչպես նաեւ ութ մարզային թերթերում, <<Վերականգնվող Էներգետիկա՝ ձեռքբերումներ եւ հեռանկարներ>> ֆիլմի ցուցադրություն Հայաստանի Հանրային հառուստատեսությամբ եւ ութ մարզային հեռուստաընկերություններով: Հանդիպումները լայնորեն լուսաբանվել են մարզային եւ հանրապետական լրատվամիջոցներով: