Ստորագրվեց Արդարադատության նախարարության և հիմնադրամի միջև պայմանագիր

new-image

Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր:Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: