Գործունեության ռազմավարական ուղղությունները

Ուղղություն 1 – Քաղաքականության մշակում և օրենսդրական բարեփոխումներ

ՀՀ կառավարությունը և պետական մարմինները որդեգրել են ՎԷ մասնաբաժնի ավելացման և ԷԽ մակարդակի բարձրացմանն ուղղված պետական քաղաքականություն։ Հիմնադրամի առաքելության բաղկացուցիչներից է հանդիսանում այս քաղաքականության իրականացմանը նպաստելը։ Հիմնադրամը պարբերաբար ներգրավված կլինի հետևյալ գործողություններում․

Ոլորտին վերաբերվող օրենքներին և այլ իրավական ակտերիի փորձագիտական մեկնաբանությունների և կարծիքների տրամադրում

Օժանդակությունոլորտի օրենսդրության և կանոնակարգերի մշակման աշխատանքներում

Տեխնիկական և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Ուղղություն 2 – Կարողությունների զարգացում, հանրային իրազեկում և նորարարությունների խթանում

Հիմնադրամը ձգտում է անընդհատ զարգացնել ինչպես իր, այնպես էլ իր շահառուների կարողությունները ՎԷ և ԷԽ բնագավառներում։ Հանրային իրազեկումը կարևոր դեր է խաղում գաղափարախոսության սերմանման և իր ծրագրերի մասին իրազեկելու համար։ Այս նպատակով նախատեսվում է ստեղծել հետևյալ միավորները իրենց համապատասխան գործառույթներով․

Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության տեղեկատվական կենտրոն

Տեղեկատվության տրամադրում    վերականգնվող    էներգետիկայի   և Էներգախնայողության վերաբերյալ

Համակարգված հանրային իրազեկման արշավների իրականացում և էներգախնայողության պիտակավորմանվերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Բնակելի շենքերի համար Էներգախնայողության միջոցառումների ձեռնարկների պատրաստում

Հայաստանում ոլորտի հետազոտական կարողությունների և զարգացմաննաջակցություն

Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության կարողությունների զարգացում

Վերականգնվող էներգետիկայի թեմաներով վերապատրաստում

Էներգախնայողության թեմաներով վերապատրաստում, սեմինարներ, ցուցահանդեսներ և էներգետիկ շաբաթներ

Միջին մասնագիտական կրթության խթանում

ՎԷ և ԷԽ շուկաների վերլուծություն

Ուղղություն 3 – ՎԷ և ԷԽ ծրագրերի իրականացման կազմակերպում

Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրերը ունեն զարգացման մեծ ներուժ Հայաստանում, սակայն մասնավոր ներդրողները պատրաստ չեն կատարել առաջին քայլերը և կրել այս նոր շուկան մտնելու  ամբողջ ռիսկը։ Հիմնադրամը կկազմակերպի այս ծրագրերի իրականացումը՝ ճանապարհ հարթելով ապագա ներդրողների համար։ Նախատեսվում է ծածկել ծրագրի իրականացման ամբողջական ցիկլը՝ ծրագրերի սահմանում, նախնական իրագործելիության ուսումնասիրություն, նախագծում, ֆինանսավորման սխեմաների կազմակերպում, վերահսկողություն, մոնիտորինգ և այլ գործողություններ։ Արդեն ընթացքի մեջ են և իրականացվելու են հետևյալ ծրագրերը․

Արևային ֆոտովոլտային կայաններիստեղծման ծրագիր (PV)

Երկրաջերմային էներգետիկայի զարգացման ծրագիր

Էներգախնայողության ծրագիր

Հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է Էներգախնայողության միջոցառումներին ուղղված տեխնիկական խորհրդատվություն, իրագործելիության ուսումնասիրությունների և կառավարման աջակցություն և հետագայում էլ կշարունակի այս ուղղությունը զարգացնել․

Էներգախնայողության գործողությունները հանրային և մասամբ մասնավոր շինությունների համար

Արտաքին լուսավորության արդիականացում՝ էներգաարդյունավետ լուծումներով

ՀՀ-ում լուսադիոդային լուսացույցների կիրառման խթանում

Ջերմային պոմպերի ներդրման ֆինանսավորում

Հանրային շինությունների ԷԽ միջոցառումների իրականացմանն աջակցություն

Ջերմային պոմպերի կիրառման խթանում

Ջրամատակարարման և ջրահեռացման պոմպերի վերազինում

Համայնքային ԷԽ միջոցառումների/ծրագրերի աջակցություն

Ուղղություն 4 – Ֆինանսական գործիքների և մեխանիզմների մշակում, ներդրում և կազմակերպում, ներառյալ վարկեր և դրամաշնորհներ

Հայաստանի ֆինանսական շուկան առաջարկում է շատ սահմանափակ գործիքակազմ կայուն էներգետիկայի ծրագրերի իրականացման համար։

ՀՎԷԷՀ-ն իրականացնում է ֆինանսական աջակցություն ՀՀ-ում ԷԽ, ՎԷ և ԿԷ ոլորտներում նախաձեռնվող միջոցառումներին, որոնք կատարվում են ուղղակիորեն՝ հիմնադրամի կողմից նշված ոլորտներում ծառայությունների կատարման կամ էլ ֆինանսական համակարգի միջոցով ֆինանսավորելով: Ֆինանսական ինստիտուտների միջնորդությամբ իրականացվող ծրագրերը հիմնադրամի տեսանկյունից ունեն այն առավելությունը, որ բանկերն են կրում վարկերի վերադարձելիության ողջ պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ, նման կերպ ֆինանսավորումը մեծացնում է վարկային ռեսուրսների գինը, քանի որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսներն իրենց մեջ ներառում են նաև բանկային վերադիրները (բանկային մարժան): Մյուս կողմից, վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօրվա գնահատականներով միայն առնվազն 500,0 մլն ԱՄՆ դոլարի ներդրման պահանջարկ կա, որի ներգրավում բավականին սահամանափակ է, հաշվի առնելով, մասնավորապես, ՀՀ պետական պարտքի աճի էապես նվազող սահմանաչափերը: Այդ միջոցները հնարավոր է ձեռք բերել համապատասխան ֆինանսական շուկաներից առանց պետության պարտքային պարտավորությունների ուղղակի ավելացման:

Հաշվի առնելով վերը թվարկված հանգամանքները՝ նպատակահարմար է, որ  ՀՎԷԷՀ-ն հիմնադրի ներդրումային ֆոնդ, որի բաժնեմասերը կարող են պատկանել ինչպես ՀՎԷԷՀ-ին, այնպես էլ մասամբ միջազգային ֆինանսական կազմակերպություններին, ներդրումային ֆոնդերին և այլ մասնավոր ներդրողներին:

Ուղղություն 5 – Խորհրդատվություն և փորձաքննություն, գնահատում և մշտադիտարկում

ԷԽ և ՎԷ զարգացումը և ներդրումային շուկայի ձևավորումը ՀՀ-ում աստիճանաբար տվյալ ոլորտում ստեղծել է և հետագայում էլ մեծացնելու է ոլորտի մասնագիտական ծառայություննրի կարիքը։ Նման մասնագիտական ծառայություններից են․

Ներդրումային նախագծերի գնահատումը մասնավոր ներդրողների համար

Էներգախնայողության տեսանկյունից աուդիտների անցկացումը

Աուդիտ անցկացնող մասնավոր ընկերությունների լիցենզավորում(նման անհրաժեշտության դեպքում)

Ներմուծվող և տեղում արտադրվող սարքավորումների՝ էներգախնայողության տեսանկյունից փորձաքննությունների անցկացում և պիտակավորում

Հանրապետության էներգետիկ բալանսի կազմում

Մասնագիտական ծառայությունների ներդրումը կարևոր քայլ է ՀՀ-ում ԷԽ և ՎԷ ոլորտների զարգացման տեսանկյունից։ Նման ծառայությունների լայն կիրառումը հնարավորություն կտա ԷԽ և ՎԷ ոլորտներում իրականացվող ներդրումային նախագծերը բավականին դյուրին իրականացնել, քանի որ կստեղծվի համապատասխան միջավայր, ենթակառուցվածքներ, ինստիտուտներ և մեխանիզմներ, որը առաջնային պայման է նման նախագծերի շուկայի ձևավորման համար։

 Ուղղություն 6 – Կայուն Էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցություն

Միջազգային ասպարեզում մեծ նշանակություն է ձեռք բերում մաքուր էներգետիկայի օրակարգի խնդիրների լուծումը և նպատակներին հասնելը։ Մասնավորապես G20 երկրների կողմից ընդունված համաձայնագրերով նախանշված են կոնկրետ ցուցանիշներ, գործողություններ և միջազգային ֆինանսավորման կառույցներ։ Հայաստանը ստանձնել է այդ նպատակներին հասնելու ցանկությունը։ Հիմնադրամը նպատակ ունի․

Խթանել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը էներգախնայողության, վերականգնվող և կայուն էներգետիկայի ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, տարածման և մասսայականացման գործում։

Նպաստել էներգետիկայի ոլորտում կայուն զարգացման, մաքուր էներգետիկայի և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը միտված մոտեցումների կիրառման տարածմանը։

Իրականացնել այլ երկրների էներգետիկ գործակալությունների, միջազգային և այլ նմանատիպ կառույցների հետ էներգետիկայի ոլորտում տեղեկատվության տրամադրման, տեխնիկական և տեխնոլոգիական օժանդակության, տնտեսության էներգատարության նվազեցման շուրջ համագործակցություն։

Մասնակցել մաքուր էներգետիկային նվիրված միջազգային համաժողովներին՝ ներկայացնելով իր փորձը, ստեղծելուվ նոր կապեր և բերելով այլ երկրների լավագույն փորձը։