Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) և գերմանական Kreditanstalt fuer Wiederaufbau (KFW) բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանում վերականգնվող էներգետկայի զարգացման ուղղված ծրագիրը, որի նպատակներից է մասնավոր ձեռնարկություններին (Հաճախորդ) հասանելի դարձնել վարկային միջոցներ՝ մինչև 500 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայաներ կառուցելու համար:
Կառուցվող ՖՎ կայանների տեխնիկական պահանջները և առաջարկությունները ենթակա են ստուգման Ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co. KG ընկերության և նրա ենթակապալառու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից, որի համար հաճախորդը պարտավոր է R2E2 Հիմնադրամ ներկայացնել լրացված «Հայտ հարցաշարը» և Հավելված 1-ում (Սեփական օգտագործման նպատակով հողատարածքի և տանիքի վրա տեղադրվող 150-ից մինչև 500 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայանների համար կիրառվող տեխնիկական պահանջները և առաջարկությունները) կամ Հավելված 2-ում (Սեփական օգտագործման նպատակով հողատարածքի և տանիքի վրա տեղադրվող մինչև 150կՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայանների համար կիրառվող տեխնիկական պահանջները և առաջարկությունները) ներկայացված ցուցակի փաստաթղթերը:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Կայուն Զարգացման Նպատակների ազգային նորարարական կենտրոնը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ չգազաֆիկացված համայնքներում իրականացնում է արևային համակարգերի տեղադրման ֆինանսավորման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում: Ծրագրին մասնակցելու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչները: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կտրամադրի ԱԿԲԱ Լիզինգ ՓԲԸ-ի և Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ի միջոցով: Չգազաֆիկացված համայնքների ընտանիքներին, որոնք ունեն 3 և ավելի երեխաներ արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար վարկ կտրամադրվի մինչև 8 տարի ժամկետով, 0 % տոկոսադրույքով: Առաջին տարվա ընթացքում ծրագրում նախատեսված է ընդգրկել 100 ընտանիք: Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կիրականացնի կատարված աշխատանքների մոնիթորինգ:
ՎԶԵԲ-ը իրականացնում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից: Ծրագրի շահառուներն են փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները, Ֆինանսավորումը հասանելի է կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը, Հիմնադրամը հանդիսանում է IPC ընկերության ենթախորհրդատու և պատասխանատու է իրականացված միջոցառումների հավաստագրման համար, Իրականացվել է 12 հավաստագրում, ներդրումը կազմել է 1,182,980 ԱՄՆ դոլար, տեղադրվել է 1.7 ՄՎտ արևային ՖՎ համակարգ, Մեկ պատվերի արժեքը 100-800 ԵՎՐՈ՝ կախված առաջադրանքից, Հիմնադրամի գումարը ծրագրի մեկնարկից (երեք ամիս) կազմել է 1,500 ԵՎՐՈ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը, «Ագբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն տնօրեն Արսեն Բազիկյանը և «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը ստորագրեցին պայմանագիր Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է Հայաստանի շուրջ 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում: Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազար տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Չգազաֆիկացված համայնքների համար մշակվել է խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որի հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը:
ՀՀ Արագածոտնի մարզ ՀՀ Արարատի մարզ ՀՀ Արմավիրի մարզ ՀՀ Գեղարքունիքի մարզ ՀՀ Լոռու մարզ ՀՀ Կոտայքի մարզ ՀՀ Շիրակի մարզ ՀՀ Սյունիքի մարզ ՀՀ Վայոց ձորի մարզ ՀՀ Տավուշի մարզՎերջին տարիների ընթացքում մոտ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանների տեխնոլոգիաների արժեքը, ուստի և կապիտալ ներդրումների ծավալը: Այսօր արդեն արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ տեխնոլոգիայով էլեկտրոէներգիայի արտադրությունը դարձել է մրցունակ էլեկտրաէներգիայի արտադրության առկա մյուս տեխնոլոգիաների նկատմամբ:
Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ՖՎ տեխնոլոգիայի արժեքի անկման արդյունքում, ինչպես նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (ՎԷԸԾ) միջոցներն օգտագործելով կամ հավելյալ այլ մեղմ ֆինանսավորում ներգրավելով, հնարավոր է էլեկտրաէներգետիկ համակարգում ՖՎ կայանների համար ստանալ մրցունակ սակագին: Մրցունակ սակագինը կբացառի բացասական ազդեցությունը վերջնական սպառողների համար, ինչը հնարավորություն կտա կառուցել ավելի մեծ հզորությամբ կայաններ, որն իր հերթին հետաքրքրություն կառաջացնի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների մոտ:
Արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է ԿՆՀ ՎԷԸԾ-ին՝ մեղմ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով։ Այդ նպատակով կազմված Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը (Ներդրումային ծրագիր) հաստատվել է ֆինանսավորող կառույցի կողմից 2014 թվականի հունիսի 27-ին: Ներդրումային ծրագրի բաղադրիչներից մեկի համաձայն, ԿՆՀ-ն, Համաշխարհային բանկը (ՀԲ) ՀՀ կառավարությանը Հայաստանում առաջին արևային ՖՎ կայանների կառուցման և երկրում ՖՎ տեխնոլոգիաների ընդլայնման նպատակով հատկացնում են դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ:
Ծրագրի նախապատրաստման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (այսուհետ՝ ՀՎԷԷՀ)` Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀԲ-ի միջոցով հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհով այժմ իրականացնում է Ծրագրի նախապատրաստման գործընթացը:
Ծրագրի նախապատրաստման գործընթացի շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերությունը օգտվելով արբանյակային տվյալներից կազմել է Հայաստանի արևային քարտեզ, որի ճշգրտումը կատարվում է 4 տեղանքներում իրականացվող արևային ներուժի չափումների հիման վրա` օգտագործելով Ծրագրի շրջանակներում ձեռք բերված արևի ներուժի ուսումնասիրության արդի սարքավորումները։
Արևային ՖՎ կայաններ կառուցելու նպատակով ընտրվել են 6 տեղանքներ: Ընտրված 6 տեղանքներում հնարավոր է տեղադրել ընդհանուր մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայաններ: Ընտրված տեղանքների համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ընտրված հողատարածքները համայնքային սեփականության հողեր են, իսկ դրանց չափսերը և մանրամասնությունները բերված են տեխնիկատնտեսական հիմնավորումներում:
ՀՀ կառավարությունը նախատեսում է Ծրագիրը իրականացնել մրցութային եղանակով` նվազագույն սակագին սահմանելու նպատակով: 6 կայանների մրցույթը և կառուցումը կիրականացվեն մի քանի փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է իրականացնել Մասրիկ 1 կայանի կառուցում, իսկ հաջորդ փուլերով մնացած հինգ կայանների կառուցում:
Բոլոր վեց տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները` ուղեցուցային են, որոնք պատրաստվել են մրցութային փաթեթով ներդրողներին ամբողջությամբ կամ մասամբ ներկայացնելու համար, սակարկելի են և կարող են ճշգրտվել մրցույթի արդյունքում:
Տեխնիկական բնութագրերը կազմվել է 2016 թվականին: Նշված արժեքները կարող են տարբեր լինել քանի որ տարիների ընթացքում համաշխարհային շուկայում տեղի է ունենում արևային համակարգերի գների նվազում: Նշենք նաև, որ Հայաստանում տեղի է ունեցել արևային էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն:
Տեխնիկա-տնտեսական ուղեցուցային որոշ ցուցանիշներ Մասրիկ 1 – 55 ՄՎտԱկնկալվող արդյունքներ և օգուտներԷներգիայի արտադրություն Բոլոր վեց կայանների էլեկտրական էներգիայի տարեկան նախատեսվող արտադրությունը և ածխածնի երկօքսիդի կրճատումները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.
Տեղանքի/ համայնքի անվանում | Դրվածքային հզորություն, /շուրջ/ (ՄՎտ) | Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիա, /շուրջ/ (ԳՎտժ) | Ածխածնի երկօքսիդի տարեկան արտանետումների կրճատում, /շուրջ/ (տոննա) |
Թալին 2 | 10 | 22 | 5427 |
Մասրիկ 1 | 50 | 90 | 22962 |
Մասրիկ 2 | 15 | 30 | 7515 |
Գագարին | 17 | 25 | 6262 |
Դաշտադեմ | 10 | 13 | 3340 |
Մերձավան | 7 | 11 | 2922 |
Աշխատատեղերի ստեղծում. նախատեսվում է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում ստեղծել մոտ 400 աշխատատեղ՝ արևային ՖՎ կայանների կառուցման և գործառնությունների ընթացքում։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է զգալի չափով հետազոտական ներուժ՝ արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման համար։ Ծրագրի իրականացումը կխթանի հետագա հետազոտություններն ու զարգացումները և կհեշտացնի տեղակայման, արտադրության և շահագործման կարողությունների փոխանցումը տեղական շուկային։
Էներգետիկ անվտանգություն. ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը:
Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ
Ռումինիայի տարածքային զարգացման և բնակֆոնդի նախարարության միջազգային տարածքային համագործակցության տնօրինության կողմից առաջարկ է ստացվել իրականացնել Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագիր: Այն ներառում է մասնակիցներ Հունաստանից, Ռումինիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Թուրքիայից: Ծրագրի գլոբալ նպատակն է ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով խթանել անդրսահմանային համագործակցությունը տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով: Ծրագրի նպատակն է ուժեղացնել վարչական կարողությունները տեղական իշխանությունների շատ կարեւոր հատվածներում (մասնավորապես Էներգախնայողություն շենքերում), որոնք տեղական եւ գլոբալ մակարդակով ունեն խոշոր բնապահպանական եւ տնտեսական ազդեցություն: Ծրագրի նպատակն է շենքերի էներգախնայողության համակարգի բարելավումը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի գիտելիքների եւ փորձի փոխանակումը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է շենքերում էներգետիկ համակարգի առկա իրավիճակի ներքին և արտաքին վերլուծություն: Ծրագրում ընդգրկվել են պետական կառավարման մարմիններ, համալսարաններ, հետազոտական կենտրոններ եւ ՀԿ-ներ, որոնք կօգնեն տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում խթանել շենքերի էներգետիկ արդյունավետությունը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը համատեղ առաջարկ են ներկայացրել Ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55953.9 եվրո, որից Դրամաշնորհային միջոցներ` 50358.51 եվրո, Հիմնադրամի միջոցներից համաֆինասավորում 5.595.39 եվրո: Տեղեկատու I Տեղեկատու II Տեղեկատու III Տեղեկատու IV Տեղեկատու V պաշպոնական կայքՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԷՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (WB/GEF TF-056211)
Համաշխարհային Բնապահպանական Հաստատության (ՀԲՀ, GEF) և Համաշխարհային Բանկի (ՀԲ, WB) TF-053910 դասիչը կրող “ Վերականգնվող էներգետիկայի ծրագիր” (ՎԷԾ) Հայաստանում մեկնարկել է 2007թ-ին: Այն իրականացվում էր “Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի” կողմից: ՎԷԾ-ը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից` վարկային և դրամաշնորհային: ՎԷԾ Վարկային միջոցները նախատեսնված էին Հայաստանում փոքր հզորության հիդրոէլեկտրական կայանների (ՓՀԷԿ-ների) կառուցման օժանդակման համար: ՎԷԾ Վարկային ընդհանուր փաթեթը կազմել էր շուրջ $15 մլն., որից ՀԲ մասնեբաժինը կազմել էր $5 մլն. Եվս $3 մլն. կազմել էր Գաֆեսչյան Ընտանիքի Հիմնադրամի մասնեբաժինը (ԱՄՆ) և $7 մլն` Եվրոպական Բանկի (EBRD) բաժինը:
Այս միջոցների հաշվին իրականացվել է 26 ՓՀԷԿ-ների կառուցման ծրագիր` գումարայինը մոտ 43 ՄՎտ հզորությամբ և տարեկան մոտ 160 հազ կՎտժ արտադրանքով: Նշված կայաններից 12-ը արդեն գտնվում են շահագործման մեջ, մնացածները` շինարարական և լիցենզավորման փուլերում: Իրականացվում է վարկային միջոցների կանոնավոր վերադարձ: ՎԷԾ վարկային բաղադրիչի հաջող իրականացումը օրինակ ծառայեց Հայաստանում նմանատիպ մի քանի ծրագրերի մեկնարկի համար` Հայ-Գերմանական Ֆոնդ, ArmCEEF Եվրոպական Ծրագիր, IFC Ծրագիր և այլն: ՎԷԾ ՀԲՀ/ՀԲ դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում հիմնականում իրականացվում էին ՎԷ ոլորտի հիմնարար նշանակություն ունեցող ուսումնասիրություններ, պաշարագիտական, ՎԷ այս կամ այն տիպի տեխնոլոգիայի ներուժի ու հեռանկարայնության գնահատման ուսումնասիրություններ և այլն: Ընդ որում, Հիմնադրամը ուրվագծում էր նախատեսվող ուսումնասիրությունների ուղղությունը և բովանդակությունը, մշակում դրանց տեխնիկական առաջադրանքները, կազմակերպում և իրականացնում էր այդ ուսումնասիրությունները կատարող ընկերությունների ընտրության միջազգային և տեղական մրցույթները, ինչպես նաև կատարում աշխատանքների իրականացման հսկումն ու ստացված արդյունքների համարժեքության գնահատումը: Աշխատանքների մեկնարկի պահից ՎԷԾ շրջանակում իրականացվել են շուրջ 20 առանձին ծավալուն միջազգային ծրագրեր և հատուկ ուսումնասիրություններ` Հայաստանում վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ամենատարբեր ուղությունների համար: Այս աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել 124 առաջատար փորձագետներ, 105-ը Հայաստանից և 19-ը` արտերկրից (ԱՄՆ, Դանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան): Կատարված ուսումնասիրությունները ներառում են ՎԷ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են. ՓՀԷԿ-ները, արեգակնային ֆոտովոլտաիկ էներգետիկան, կենսաէթանոլի արտադրությունը, երկրաջերմային էներգետիկան, ոլորտի որոշ տեխնոլոգիաների համար նորմատիվների մշակումը, ՎԷ աշխարհագրական-տեղեկատվական համակարգի մշակումը, Հայաստանի և տարածաշրջանի շուկաների համար պիկային էլեկտրական էներգիայի ներուժի և հիդրոակումուլացիոն կայանի հեռանկարայնության գնահատաումը և այլն: Հատուկ կիրառական նշանակություն ունեցան ՎԷԾ շրջանակներում իրականացված այնպիսի ուսումնասիրություններ ինչպիսիք էին. ՎԷ աղբյուրներից էներգիայի կլանման մեծացման համար միկրոպրոցեսորային ռելեական պաշտպանության համակարգի, դրա հաշվարկային մեթոդիկայի ու նորմատիվների մշակումը (“Օժանդակում ՀՀ էլեկտրահամակարգի կարգավորմանը և պաշտպանությանը ՎԷ աղբյուրներից էներգիայի կլանման համար” ծրագիր), ինչպես նաև Հայկական էներգահամակարգում 2010-2016թթ. ՎԷ կայանքների անվտանգությունը, աշխատանքի հուսալիությունը և արդյունավետությունը երաշխավորող հակավթարային համակարգային ավտոմատիկայի նախագծի մշակումը: Այս ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող ձեռնարկները ներկայումս ակտիվորեն օգտագործվում են ոլորտի մասնագետների կողմից: Բացի այս, հատուկ ուսումնասիրություներ են կատարվել հանրապետությունում ՎԷ զարգացումն խոչընդոտող արգելքների որոշման և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների, ՎԷ ծրագրերի գործարար պլաների մշակման, դրանց իրականցման աջակցման և ֆինանսավորման մեխնիզմների որոշման ուղղություններով: Իրականացվել են նաև Հայաստանում ՎԷ զարգացմանը նվիրված խնդիրներին հանրային և մասնագիտական իրազեկման բազմաթիվ միջոցառումներ. սեմինարներ, կոնֆերանսներ, դասընթացներ, կլոր սեղաններ և այլն: Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել են “Վերականգնվող Էներգետիկայի Շաբաթը” խորագրով գիտաժողովների, ցուցահանդեսների և միջոցառումների բիենալե շարքը: Վերջապես մշակվել է Հայաստանում Վերականգնվող Էներգետիկայի Զարգացման Ուղեցուցային Ծրագիրը (Ճանապարհային Քարտեզը), որը և ներկայացվում է սույն Տեղեկագրքում: Որոշակի առումով այս Ուղեցուցային Ծրագիրը իմի է բերում մինչ օրս կատարված ՎԷԾ և այլ ծրագրերի արդյունքները և նախանշում է Հայաստանում ՎԷ զարգացման թիրախները ու դրանց հասնելու ուղիները: Այս Ուղեցուցային Ծրագրի առանձնահատկությունը այն է, որ ի տարբերություն մինչ օրս կատաված ուսումնասիրությունների, ՎԷ զարգացումը այստեղ դիտարվում է “Էներգետիկա” ընդլայնված ոլորտի համար: Այսպիսի մոտեցումը ենթադրում է ՎԷ ներթափանցման մակարդակի գնահատումը ոչ միայն էլեկտրաէներգետիկայում, այլև ջեմային էներգիայի ոլորտում, ինչպես նաև տրանսպորտում: Հակիրճ անրադառնանք ՎԷԾ ներքո իրականացված որոշ ուսումնասիրություններից մի քանիսի արդյունքներին:
Փոքր Հզորության Հիդրոէլեկտրական Կայաններ (ՓՀԷԿ)
Հայաստանում ՓՀԷԿ-ների զարգացման համար միակ ամբողջական մասնագիտական փաստաթուղթը երկար ժամանակ հանդիսացել էր 1997թ-ին մշակված “ՀՀ ՓՀԷԿ Զարգացման Սխեման”: ՎԷԾ շրջանակներում իրականացվեց այս Սխեմայի հիմնովին նորացումը և ճշգրտումը, որի ընթացքում դաշտային ուսումնասիրություններ կատարվեցին ՀՀ 9 մարզերի 14 գետային ավազաններում, կատարվեցին բազմատիպ տվյալների հավաքագրում և համադրում, իրականացվեց նյութերի ծավալուն վերլուծություն: Արդյունքում կազմվել է ՀՀ ՓՀԷԿ Զարգացման Նորացված և Ճշգրտված Սխեման, որը և հաստատվել է ՀՀ կառավարության որոշումով: ՓՀԷԿ Նորացված Սխեմայում տեղ են գտել 115 նոր ՓՀԷԿ-ներ, որոնց համար հաշվարկվել են բոլոր հիմնական տեխնիկա-տնտեսական պարամետրերը: Բերված աղյուսակը ամբողջացնում է ստացված տվյալները: Հարկ է նշել, որ ՓՀԷԿ Նորացված Սխեմայի կայանները ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ կայաններ են, քան նախորդ սխեմայի կայանները: Այսպես, թեև համեմատած նախորդ Սխեմայի, նորացված ՓՀԷԿ-ների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ (115-ը 206-ի դիմաց), սակայն գումարային տեղակայված հազորությունը աճել է մոտ 24%-ուվ և կազմել է 147 ՄՎտ, նախորդ 111 ՄՎտ փոխարեն: Իսկ նորացված ՓՀԷԿ-ների գումարային արտադրանքը աճել է արդեն 40%-ով և կազմել է տարեկան շուրջ 540 մլն կՎտԺ` նախորդ սխեմայի 325 մլն կՎտԺ-ի փոխարեն: Ներկայումս այս Նորացված Սխեմայի ՓՀԷԿ-ներից շատերը` մոտ 70 կայան արդեն գտնվում են շահագործման մեջ և/կամ կառուցման ու լիցենզավորման գործընթացների փուլում:
ՀՀ գետերի ավազանների անվանումը | ՓՀԷԿ-երի քանակը ավազանում | Տեղակայված գումարային հզորություն ՄՎտ | Միջին տարեկան արտադրանք մլն.կՎտժ | Աշխատա- ժամերի քանակը ժամ/տարի | ՓՀԷԿ գործակից % |
Դեբեդ | 33 | 25 | 91 | 3670 | 42 |
Աղստև | 23 | 34 | 130 | 3843 | 44 |
Ախուրյան | 4 | 11 | 28 | 2521 | 29 |
Քասախ | 4 | 3 | 12 | 3570 | 41 |
Հրազդան | 4 | 4 | 13 | 3089 | 35 |
Սևանա լիճ | 11 | 10 | 43 | 4466 | 51 |
Ազատ և Վեդի | 5 | 5 | 19 | 3728 | 43 |
Արփա | 4 | 12 | 35 | 2908 | 33 |
Որոտան | 5 | 10 | 43 | 4131 | 47 |
Ողջի | 14 | 20 | 76 | 4009 | 46 |
Մեղրի | 8 | 13 | 50 | 3724 | 43 |
Ընդամենը | 115 | 147 | 540 | 3677 | 42.0 |
Հիդրոակումուլիացիոն Կայան “Հայաստանի և տարածաշրջանի համար պիկային էլեկտրական էներգիայի ներուժի և հիդրոակումուլացիոն կայանի հեռանկարայնության գնահատաումը” ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են հանրապետության և տարածաշրջանի երկրների էլեկտրական բեռի ռեժիմների առանձնահատկությունները: Փաստվել է Հայաստանում հիդրոակումուլիացիոն կայանի (ՀԱԿ) կառուցման հեռանկարայնությունը, որի համար դիտարկված 11 հարթակներից որպես հեռանկարային են ընտրվել երեքը: Որոշվել է ՀԱԿ-ի հիմնական դրվածքային հարաչափերը. գեներացիոն ռեժիմում` 150 ՄՎտ տեղակայված հզորություն, տարեկան 440 մլն. կՎտԺ արտադրանքով: Կուտակիչ ռեժիմում` 200 ՄՎտ տեղակայված հզորություն, տարեկան 580 մլն. կՎտԺ սպառումով: Ուսումնասիրության արդյունքները մատնանշում են, որ թեև ՀԱԿ-ը հանդիսանում է էլեկտրական էներգիայի նետո-սպառիչ, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը թույլ կտա նախ 350 ՄՎտ-ով ընդլայնել համակարգի հզորության տեխնիկական կարգավորման տիրույթը, այնուհետև կապահովի հիմնական (բազային) կայանների` օրինակ ՀԱԷԿ-ի միջին տարեկան բեռնվածքը 100 ՄՎտ-ով, բարձրացնելով վերջինիս տարեկան արտադրանքը մոտ 700 մլն. կՎտԺ-ով: ՀԱԿ-ը կկրճատի գիշերային կորուստները Հայաստանի ջերմային կայաններում, կավելացնի Իրան և հարակից այլ երկներ էլեկտրական էներգիայի արտահանման ծավալները, կավելացնի համակարգի ռեժիմների ճկունությունը` հիմք ստեղծելով Հայկական համակարգին իրականացնել տարածաշրջանային դիսպետչերության /կարգավարական/ ծառայությունները և ֆունկցիան, ինչպես նաև էականորեն կբարելավի Հայաստանի էլեկտրական համակարգի ռեժիմների ընդհանուր արդյունավետությունը:
Կենսաէթանոլ
Հայաստանում առաջին սերնդի տեխնոլոգիայով կենսաէթանոլի արտադրության հեռանկարները գնահատող ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են 21 ինուլին պարունակող տարբեր բուսատեսակներ, որոնցից հետագա դիտարկումների համար ընտրվել են չորսը: Հարկ է նկատել, որ հաշվի առնելով կենսավառելիքների արտադրության միջազգային փորձը, կատարված ուսումնասիրությունը հիմնվում էր հետևյալ հիմնադրույթների վրա. Հայաստանում կենսաէթանոլի արտադրության համար չպետք է օգտագործվեն Արարատյան հարթավայրի բերրի հողերը, այն չպետք է խաթարի էնդեմիկ ֆլորան և այն չպետք է բացասականորեն ներազդի սննդամթերքի արտադրության ու գների վրա: Ուստի, ուսումնասիրության ընթացքում գնահատվել են հանրապետության միայն բարձրադիր գոտիների չոռոգվող հողատարածքները և կայուն ու դիմացկուն բուսատեսակները: Մշակվել են անասնակեր եգիպտացորենի և գետնախնձորի վրա աշխատող կենսաէթանոլի արտադրության համար երկու գործարանների կառուցման ծրագրերի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Մատնանշվել է այս գործարաններից գումարայինը մոտ 14 հազ. տոննա կենսաէթանոլի տարեկան արտադրության հնարավորությունը, ինչը թույլ կտա իրականացնել հանրապետությունում բենզինի ընդհանուր սպառման մոտ 5-ից 10%-ի արտամղումը (տնտեսումը): Ի լրումն կատարված ուսումնասիրության՝ ՀՎԷԷՀ մասնագետների կողմից լրացուցիչ կատարվել է 2-րդ և ավելի բարձր սերնդի տեխնոլոգիայով ցելյուլոզային հումքից կենսաէթանոլի արտադրության ներուժը: Համաձայն ստացված գնահատականների, այս տեխնոլոգիայով Հայաստանում հնարավոր է իրականացնել մինչև 100 հազ. տոննա կենսաէթանոլի տարեկան արտադրություն, որից մոտ 50 հազ. տոննա կենսաէթանոլը կարող է արտահանվել հարևան երկրներ:
Երկրաջերմային Էներգետիկա
Երկրաջերմային էներգիայի յուրացմամբ էլեկտրական էներգիայի արտադրությունը հանդիսանում է ՎԷ ողջ ոլորտի թերևս այն միակ տեխնոլոգիան, որով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն` էլեկտրական բազային բեռի ծածկման համար: Չէ որ, թե՛ արեգակնային, թե՛ հողմային, թե՛ փոքր հզորությունների հիդրոէներգետիկան այս առումով հանդիսանում են էներգիայի սկզբունքորեն չկարգավորվող աղբյուր: Ուստի, զարմանալի չէ այն մեծ ուշադրությունը, որը ուղղված է Հայաստանում հատկապես երկրաջերմային էներգիայի յուրացման վրա: ՎԷԾ շրջանակներում, մի հատուկ ուսումնասիրության ներքո, ի մի բերվեցին և հանգամանալից կերպով վերլուծվեցին մինչ այդ Հայաստանում բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների մասին առկա բազմաբնույթ և ծավալուն տվյալները: Արդյունքում, առանձնացվեցին այն երկու հեռանկարային հարթակները, որոնց համար բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների առկայությունը ուներ առավելագույն հավանականություն: Այդ հարթակների համար կազմվեցին հատուկ ուսումնասիրությունների ծրագրեր: Հարկ է ընդգծել, որ ստացված արդյունքները այնքան խրախուսիչ էին, որ Համաշխարհային Բանկը և միջազգային ԳեոՖոնդ Հիմնադրամը Հայաստանին լրացուցիչ հատկացրին առանձին դրամաշնորհային ֆինանսավորում` Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում երկու հեռանկարային հարթակներում (Գրիձոր, Քարքար) համալիր հետազոտությունների և հետախուզման համար (GEF TF-092563): Ներկայումս այդ աշխատանքները ընթացքի մեջ են:
Արեգակնային Ֆոտովոլտաիկ (ՖՎ) Էներգետիկա
ՎԷԾ շրջանակներում իրականացված այս ծրագրի հիմնական նպատակն էր՝ ելնելով Հայաստանում վերջնական արտադրանքի և/կամ առավելագույն հավելյալ արդյունքի գոյացման ապահովման հիմնադրույթից, օժանդակել հանրապետությունում արդի ՖՎ էներգետիկայի զարգացմանը, այս ոլորտի ողջ տիրույթում` հումքից մինչև շուկա սկզբունքով: Աշխատանքների ընթացքում փաստվեց հանրապետությունում հեռանկարային հումքի` քվարցիտների, օպալիտների, դիատոմիտների առկայությունը տնտեսապես նշանակալից ծավալներով:Ավելին, եզրակացվեց, որ Հայաստանի քվարցիտի որոշ հանքերի հումքը իրենց հիմնական հատկություններով և խառնուկների չնչին չափով կարող են հիմք հանդիսանալ ոչ միայն մետաղագործական և ՖՎ սիլիցիումի, այլև գերմաքուր սիլիցիումի արտադրության համար: Մյուս կողմից Հայաստանի նշանակալից արեգակնային էներգիայի ներուժը (25% ավելին միջին եվրոպական ցուցանիշից) և այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ համապատասխան ռազմավարության առկայությունը կարող են խթանել այս ոլորտում տեղական և միջազգային ներդրումները, հանգեցնելով հանրապետությունում ըստ էության արդյունաբերական նոր ոլորտի հաստատմանը, ինչը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր: Ելնելով տնտեսական շահավետությունից, արտադրության կազմակերպման ծախսերի տվյալներից, հիմնվելով դրա միջազգային փորձի և համաշխարհային շուկայական գների վերլուծության վրա, Հայաստանում ՖՎ արդյունաբերության զարգացման նպատակով դիտարկվել են 12 արդի տեխնալոգիաներ, որոնցից ընտրվել են Հայաստանի համար հեռանկարային 2-ը: Վերջիններիս համար դիտարկվել են առանձին սցենարներ: Սցենար 1. Սիմենս ընկերության պրոցեսով ՖՎ մոդուլների գումարայինը 150 ՄՎտ/տարի ծավալով արտադրություն: Առաջարկվող տեխնոլոգիական շղթան` քվարցիտի հանքահանում, մետաղագործական սիլիցիումի մշակում, ՖՎ պոլիսիլիցիումի արտադրություն` եռքլորսիլանի արտադրության և զտման միջոցով, ձուլուկների, նրբաթիթեղների, արևային ՖՎ էլեմենտների ու մոդուլների պատրաստում: Այս սցենարի իրագործման համար պահանջվող ներդրումները կկազմեն մոտ մլն. $230 (2009թ-ի ԱՄՆ դոլար): Սցենար 2. Պոլիսիլիցիումի և խորը զտման մետաղագործական սիլիցիումի (ԶՄԳ) համադրությունով ՖԷ մոդուլների 150 ՄՎտ/տարի ծավալով արտադրություն: Առաջարկվող տեխնոլոգիական շղթան` քվարցիտի հանքահանում, մետաղագործական սիլիցիումի մշակում, ԶՄԳ սիլիցիումի և պոլիսիլիցիումի արտադրություն, միախառնման պրոցես, ձուլուկների, նրբաթիթեղների, արևային ֆՎ էլեմենտների արտադրություն, ՖՎ մոդուլների պատրաստում: Այս սցենարի իրագործման համար պահանջվող ներդրումները կկազմեն մոտ մլն. $200 (2009թ-ի ԱՄՆ դոլար):
Վերը նշված, ինչպես նաև ՎԷԾ ներքո իրականացված բոլոր այլ ուսումնասիրությունների և ծրագրերի հաշվետվությունները կարելի է բեռնել ՀՎԷԷՀ կայքից կամ Հայաստանի ՎԷ ինտերնետային պորտալից: Երզրափակելով նյութը, հաճելի պարտքս եմ համարում ընդգծել, որ այսչափ ծավալուն, բարդ և բազմաբնույթ ուսումնասիրությունների իրականացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին Հայաստանում Համաշխարհային Բանկի ՎԷԾ խմբի` Ա. Բալաբանյանի, Ա. Կոչնակյանի, Ա. Աստվածատրյանի և ծրագրի ղեկավարի` պրն Գևորգ Սարգսյանի նվիրված և արհեստավարժ աշխատանքը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` ի դեմս փոխնախարար պրն Արեգ Գալստյանի, ՀՀ այլ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետների օժանդակումը: ՎԷԾ իրականցումը Հայաստանում անհնարին կլիներ առանց Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի ղեկավարի` տկն Թամարա Բաբայանի և Հիմնադրամի անձնակազմի ամենօրյա մասնագիտական, կազմակերպչական ու մարդկային օժանդակության: Եվ վերջապես, խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեր բոլոր խորհրդատուներին ու մասնագետներին` Հայաստանից և արտերկրից, ՎԷԾ իրականացման գործում իրենց նվիրված, հմուտ և բեղուն աշխատանքի համար: Այս աշխատանքն է, որ կազմում է Հայաստանում ՎԷԾ ներքո ստացված արդյունքների հենքը: