ՀՀ Շիրակի Մարզ


Շիրակի մարզում ուումնասիրված է Ախուրյան գետի հիդրոէներգետիկ ներուժը: Ուսումնասիրությունների համաձայն   Ախուրյան գետի ավազանում          նախատեսված էր կառուցել 14 Փոքր ՀԷԿ` երկուսը Կապս և Ախուրյան ջրամբարների կից, երեքը` Ախուրյան /Ջրաձոր/ և Թալին ջրանցքների վրա և 9-ը ՓՀԷԿ` դերիվացիոն տիպի:Շիրակի մարզում առկա է նաև հողմաէներգետիկ լուրջ պոտենցիալ, որն արդեն իսկ ուսումնասիրվել է միջազգային մի քանի ծրագրերով: Այդ ուսումնասիրությունների համաձայն Քարախաչի լեռնանացքում առկա է 250-300 մեգավատ  հզորության քամու ներուժ , որը յուրացնելու նպատակով արդեն գործնական քայլեր են անում հայկական <ԱրԷներջի > և իտալական <Գերեթ> ընկերությունները: Հնարավոր է, որ շուտով մարզում շահագործման հանձնվի Հայաստանի խոշորագույն հողմաէլեկտրակայանը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի  մարզում  թվով   16 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:

 

Ընդհանուր տեղեկություններ`

Մարզկենտրոնը` ք. Գյումրի
Տարածաշրջանները` Արթիկ, Ախուրյան, Անի, Ամասիա, Աշոցք
Քաղաքները` Գյումրի, Արթիկ, Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում: Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին, արևելքից սահմանակից է` ՀՀ Լոռու մարզին և հարավից` ՀՀ Արագածոտնի մարզին:

Տարածքը 2681 քառ.կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9 %
Քաղաքային համայնքներ 3
Գյուղական համայնքներ 116
Քաղաքներ 3
Գյուղեր 127
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 281.3 հազ.մարդ
այդ թվում` քաղաքային 169.8 հազ.մարդ
գյուղական 111.5 հազ.մարդ.
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար
կշիռը, 2008թ.
8.7 %
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 60.4 %
Գյուղատնտեսական նշանակության հողեր 229636 հա
այդ թվում` վարելահողեր 79822 հա

ՀՀ Շիրակի Մարզ Armstat