Հիմնադրամի տեսլականը և առաքելությունը

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի եւ Էներգախնայողության Հիմնադրամ (Հիմնադրամը) վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունը ներդնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծել է Հիմնադրամը նպատակ ունենալով`

ա․նպաստելու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում ներդրումների իրականացմանը

բ․խթանելու շուկայի զարգացմանը

գ․նպաստելու շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը

դ․մշակելու էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ

ե. Պետության անունից կազմակերպելու ոլորտի զարգացմանը խթանող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացումը

Նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովմանը` վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջոցով: