Մեր մասին

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի ««Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հիմնադրելու մասին» N 799-Ն որոշմամբ: Հիմնադրամի իրավաբանական գրանցումը պետական ռեգիստրում կատարվել է 2005թ. Հոյեմբերի 21-ին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

Հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ  է և գործում է անժամկետ:

Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերում հնարավոր շահառուներ կարող են հանդիսանալ`

  • բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները, այդ թվում` այլ կառավարող կազմակերպություններ և ֆիզիկական անձինք,
  • տնտեսական ընկերությունները (ընկերակցությունները),
  • հանրակրթական դպրոցները,
  • ֆիզիկական անձինք: