«Փոքր մասշտաբի  արևային ՖՎ կայաններ, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» միջոցառում

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցել է «Փոքր մասշտաբի արևային ՖՎ կայաններ, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» միջոցառմանը՝ որպես բանախոս:
 Միջոցառումը կազմակերպված էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ Կլիմայի ներդրումների հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՖՎ կայանների սեփականատերեր և պոտենցիալ ներդրողներ, ՖՎ սարքավորումներ վաճառողներ և արտադրողներ, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:
Տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: