ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի իրականացնող Տետերա Տեկ ԻԷս, Ինք.-ի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև նոյեմբերի 4-ին ստորագրվեց գործընկերության համաձայնագիր: Սույն համաձայնագրով նախատեսվում է աջակցել Հիմնադրամին՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման համար:
Շնորհակալ ենք ԱՄՆ ՄԶԳ-ին և Տետրա Տեկ ԻԷս, Ինք.-ին Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը շարունակական աջակցության համար: