«ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

new-image

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցներում» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ներգրավված մարզային տասը դպրոցների «կանաչ ջոկատի» անդամները, ֆիզիկայի ուսուցիչները և տնօրենները:

Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։

Ծրագրով նախատեսվում էր միայն չորս դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը միանալով նախաձեռնությանը հնարավորություն ընձեռնեց ևս մեկ դպրոցում իրականացնել առաջարկվող ծրագիրը:

Հաղթող դպրոցների կողմից ներկայացված ծրագրերի իրականացման համար «Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում դպրոցներին հանձնվեց 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք էներգախնայողության ապահովման և էներգաարդյունավետության բարձրացման գործողությունների իրականացման պարգևատրման վկայական: ավելին