Կայացավ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

new-image

Ս.թ ապրիլի 28-ին առցանց կայացավ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:
 
Նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, Խորհրդի համանախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար, Խորհրդի փոխնախագահ Բագրատ Բադալյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Խորհրդի փոխնախագահ Միխաելա Ստոյկոսկայան, Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ՀՎԷԷ հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքները: