Հայաստանը վերականգնվող էներգետիկայի իմաստով զգալի էներգետիկ ռեսուրսներ ունի, ինչպես նաև զգալի գիտական և ինժեներական գիտելիքներով ու փորձով աշխատուժ։ Ավելին, վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից էներգետիկ ոլորտը բարեփոխելու նպատակով նախաձեռնվել են ակտիվ քայլեր օրենսդրական դաշտի մշակման ուղղությամբ, որը հնարավորություն է ընձեռում ներգրավել մասնավոր ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտ։
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների պոտենցիալը Հայաստանում՝ ըստ տեխնոլոգիայի
| Տեխնոլոգիա | Հզորություն (ՄՎտ) | Արտադրություն (ԳՎտժ/ տարեկան) |
| Հողմային | 795 | 1,640 |
| Արդյունաբերական մասշտաբի ՖՎ | 835-1,169 | 1,735-2,118 |
| Կոնցենտրացված արևային էներգիայի | 1,169 | 2,400 |
| Բաշխված արևային ՖՎ | 93 | 128 |
| Երկրաջերմային էներգիա | 31-54 | 244-436 |
| Աղբավայրերից գոյացած գազ | 2.3 | 20 |
| Փոքր հիդրոէներգիա | 91 | 334 |
| Կենսագազ | 3.3 | 26 |
| Կենսազանգված | 29 | 228 |
| Տաք ջուր արևային էներգիայից | 200 | 254 |
| Երկրաջերմային պոմպեր | 3,500 | 4,423 |