Օգոստոսի 7-ին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և ֆրանսիական «Գրուպ Սոլժես Էներջի» (Solges Energy) ՓԲԸ-ի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում նորարարական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որով նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին ջրածնային ցուցադրական կայանը:
Ծրագրով նաև նախատեսվում է այլընտրանքային էներգիայի արտադրության նորարարական խելացի ցանցի նախագծի մշակում, կառուցում, գործարկում և շահագործում: