ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ- Բնապահպանության մասնագետ
Առաջադրանքի տևողությունը՝ 8 ամիս (կախված շինարարական ընկերությունների հետ Պայմանագրերի տևողությունից)
Ծառայությունների մեկնարկի ամսաթիվը՝ 2023 թվականի հունիս(կախված շինարարական ընկերությունների հետ Պայմանագրերի տևողությունից)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառումը և «Կանաչ էներգետիկայի» ծրագրի ծախսերի համար 1,719,200 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի զարգացման նպատակն է նվազեցնել սոցիալական և այլ հանրային շինություններում էներգիայի սպառումը: Համաշխարհային բնապահպանական նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ վերացնելով հանրային հատվածում էներգաարդյունավետ ներդրումների իրականացման խոչընդոտները:
Ծրագրի նպատակն է բարելավել հանրային շենքերի էներգաարդյունավետությունը՝ բարձրացնելով հանրային շենքերում էներգախնայողության մակարդակը, նպաստելով էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքային կազմակերպությունների զարգացմանն ու ձևավորմանը, ինչպես նաև բարձրացնել մարզային իշխանությունների ներկայացուցիչների իրազեկվածությունը արդյունավետության, էներգախնայողության վարկերի ներգրավման սկզբունքների ու մեխանիզմների մասին։
Ծրագրի շահառուների շենքերում Ֆինանսավորման համար նախատեսված ֆիզիկական միջոցառումները (վերականգնողական աշխատանքներ) կներառեն պատերի, նկուղների և ձեղնահարկերի մեկուսացում, արտաքին դռների և պատուհանների վերանորոգում/փոխարինում, պատուհանների օպտիմալացում, ռադիատորների հետևում ջերմային անդրադարձող պատերի մակերեսների փոխարինում, կաթսաների և համակարգերի բարելավում/փոխարինում։
Քանի որ վերականգնողական աշխատանքները կիրականացվեն միայն հասարակական շենքերի առկա տարածքներում, և նոր շինարարություն չի նախատեսվում, շրջակա միջավայրի վրա ակնկալվող ընդհանուր ազդեցությունը կլինի չնչին: Շինարարության ծավալը կլինի չափավոր, և ոչ մի տեղ մշտական օգտագործման չի լինի։ Այնուամենայնիվ, բնապահպանական լավագույն փորձը պետք է պահպանվի՝ սահմանելով և կիրառելով համապատասխան արտանետումների հսկողություն, երթևեկության և հետիոտների անվտանգությունը, ոչ թունավոր նյութերի օգտագործումը, հատկապես ներսում և թափոնների պատշաճ հեռացումը: Այս դրույթները թվարկված և նկարագրված են ԲԿՊ ստուգաթերթում, որը հասանելի կլինի բոլոր հայտատուներին սակարկության պահին և հետագայում կդառնա շինարարական պայմանագրի մաս:
Նպատակները
Սույն հանձնարարականի նպատակն է աջակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (R2E2 Հիմնադրամ) «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառումը և «Կանաչ էներգետիկայի» ծրագրի իրականացման ընթացքում: Բնապահպանության մասնագետը պատասխանատվություն է կրելու նախագծային կոնկրետ գործողությունների համար համաձայն Բնապահպանական կառավարման պլանի իրականացված աշխատանքների կատարման համար: Բնապահպանության մասնագետը պատասխանատու կլինի ծրագրի աշխատանքների համապատասխանեցմանը Եվրասիական զարգացման բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության (հաստատված Բանկի Խորհուրդի 2012թ. ապրիլի 26-ի N 188 արձանագրությամբ) համար, որն իրականացվում է Բնապահպանական կառավարման պլանի համաձայն՝ ծրագրի հատուկ գործողությունների համար: Կանխարգելման և մեղմացման միջոցառումները պետք է իրականացվեն ծրագրի գործողությունների Բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) համաձայն:
Աշխատանքի շրջանակը
Բնապահպանության մասնագետը պատասխանատու կլինի Ծրագրի իրականացումից բխող շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կառավարումը զեկուցելու, վերահսկելու և մշտադիտարկելու համար, ինչպես նաև այդ ազդեցությունները մեղմելու և կառավարելու համար՝ ծրագրով նախատեսված անվտանգության մեխանիզմների միջոցով: Բնապահպանության մասնագետը պետք է.
Որակավորման պահանջներ
Մագիստրոսի կոչում բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման, շինարարության կամ այլ համապատասխան ոլորտներում.
Արդյունքները և ծառայությունների մատուցման ժամանակագրությունը
Արդյունք 1. Ամսական առաջընթացի հաշվետվություններ (մոնիթորինգի, վերահսկման և տեղանք այցելությունների արդյունքներ ըստ ԲԿՊ-ի և կից ստուգաթերթիկներ ֆոտո հաշվետվություններով), որոնք պետք է ներկայացվեն էլեկտրոնային ֆորմատով Յուրաքանչյուր օրացուցային ամսվա ավարտից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում :
Արդյունք 2. Ավարտական հաշվետվություն, որն ամփոփում է ԲԿՊ-ի իրականացման արդյունքները ֆոտոռեպորտաժներով, որոնք ցույց են տալիս ծրագրի օբյեկտների վերջնական կարգավիճակը և վերջնական բնապահպանական աուդիտի արդյունքները), որը կներկայացվի էլեկտրոնային ձևով` հանձնարարությունն ավարտելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:
Հաշվետվությունները պետք է ուսումնասիրվեն R2E2 Հիմնադրամի կողմից, ըստ անհրաժեշտության, ուսումնասիրվեն Խորհրդատուի կողմից Հիմնադրամի կողմից արված մեկնաբանություրնների և առաջարկների համաձայն:
Մեկնաբանությունների ներկայացման վերջնաժամկետը Խորհրդատուից նյութեր ստանալուց հետո 5 աշխատանքային օր է։
Արդյունքների վերանայված տարբերակի ներկայացման վերջնաժամկետը, հաշվի առնելով մեկնաբանությունները, 10-20 աշխատանքային օր է (կախված Օբյեկտների քանակից):
Բոլոր արդյունքները պետք է ներկայացվեն հայերեն:
Բոլոր արդյունքները պետք է հասցեագրվեն Տեխնիկական բաժնի ղեկավար՝ պրն. Հրանտ Տեր-Գաբրիելյանին / hrant.tergabrielyan@r2e2.am /
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ և ԱՆՁՆԱԿԱԶՄ
Հիմնադրամը կտրամադրի գրասենյակային տարածք, նախագծային փաստաթղթեր և ավտոմեքենա` տեղանք այցելություններ կատարելու համար։
R2E2 Հիմնադրամի Տեխնիկական բաժնի թիմը կաջակցի Խորհրդատուին հանձնարարականի կատարման ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում, կայքեր մուտք գործելու, շահառուների, կապալառուների, տեխնիկական վերահսկողության խորհրդատուի և պետական հաստատությունների հետ փոխգործակցության հարցում:
Պայմանագրի Ձևը՝ Ժամանակի վրա հիմնված պայմանագիր։
[1] https://efsd.org/upload/iblock/ba4/Procurement_policy_for_the_projects_financed_by_the_Eurasian_Fund_for_Stabilization_and_Development.pdf
[2] https://efsd.org/upload/iblock/634/Procurement-procedures-Eurasian-Fund-for-Stabilization-and-Development.pdf