ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (CV) ՀԱՐՑՈՒՄ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
Հայաստանի Հանրապետություն
«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ․ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի դրամաշնորհ
ՊԱՇՏՈՆ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Հղման համար՝ EFSD -CS/3/2023
Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառումը և «Կանաչ էներգետիկայի» աջակցման ծրագրի ծախսերի համար 1,719,200 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարի չափով և մտադիր է միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար:
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են աջակցություն («Հիմնադրամ»)՝ « աջակցման ծրագրի իրականացման ընթացքում՝ Ծրագրի շահառուների շենքերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական փորձագիտության ապահովման միջոցով: Բնապահպանության մասնագետը պատասխանատու կլինի ծրագրի աշխատանքների համապատասխանեցմանը Եվրասիական զարգացման բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության (հաստատաված Բանկի Խորհուրդի 2012թ. ապրիլի 26-ի N 188 արձանագրությամբ) համար, որն իրականացվում է Բնապահպանական կառավարման պլանի համաձայն՝ ծրագրի հատուկ գործողությունների համար:
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 8 ամիս է (պայմանական է, պետք է ճշտվի կախված շինարարական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի տևողությունից):
Ծառայությունների սպասարկումը նախատեսվում է սկսել 2023 թվականի հունիսից (պայմանական է, պետք է ճշտվի, երբ կկնքվեն պայմանագրեր շինարարական ընկերությունների հետ):
Առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է ինքնակենսագրության ներկայացման Հետաքրքրություն արտահայտելու սույն հայտին:
(Հիմնադրամ) հանդես է գալիս որպես Ծրագրի իրականացման խումբ, հրավիրում է իրավասու անձանց («Խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV), որը ցույց կտա, որ նրանք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների մատուցման հարցում:
ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ- Բնապահպանության մասնագետ
Որակավորման նվազագույնը պահանջներն են.
Ընտրության չափանիշները
Խորհրդատուն կընտրվի Անհատական խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գնումների քաղաքականությունում [1]և ընթացակարգերում[2] (վերջին անգամ թարմացնել է 2018 թվականի նոյեմբերին):
Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերին Հայաստան, Երևան, 0001, Սայաթ–Նովա պող. 29/1, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21, ժամը 09:00-ից մինչև 18:00.
CV-երը հայերեն, ռուսերեն, կամ անգլերեն լեզվով պետք է գրավոր ներկայացվեն ստորև նշված հասցեով, անձամբ կամ էլեկտրոնային փոստով (pdf ձևաչափով) (ներմուծել էլեկտրոնային փոստը) մինչև 2023թ. հունիսի 7-ը: Էլ. նամակի առարկան պետք է լինի: CV EFSD –CS/3/2023 համար:
E-mail: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Սայաթ-Նովա պող., 0001, 29/1,Երևան, Հայաստան
Հեռ.՝ +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21
տիկ. Զարուհի Ղարագյոզյան