Նախամրցութային ժողով

new-image

Հունվարի 24-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Լոտ 1. EFSD -W/3/2023 – Գյումրու քաղաքապետարանի «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ և Լոտ 2.  EFSD -W/4/2023 Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ նախամրցութային ժողով։

Ժողովին մասնակից շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին հիմնադրամի ծրագրերի և գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց Մրցութային փաթեթը, հիմնական դրույթները, որակավորման պահանջները և պայմանագրի պայմանները։

Ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց մրցույթին մասնակցելու տեխնիկական առաջադրանքի պահանջները, գրականության ցանկը և պատասխանեց մասնակիցների հարցերին։

Աշխատանքների գնում Ազգային մրցութային սակարկություն

էներգախնայողության ջերմատեխնիկական ցևցանիշները

Արևային ՖՎ կայաններ