ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Էներգետիկ ինժեներ

Պարտականություններ

  • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
  • էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
  •  էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
  • հիմնադրամի կողմից կազմակերպվող  սեմինարների, թրեյնինգների  մասնակցություն,
  • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ըստ անհրաժեշտության,
  • ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին ակտիվ մասնակցություն:

Որակավորման պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է այլընտրանքային էներգետիկայի ուղղությամբ,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
  • Մաթեմատիկայի և ֆիզիկայի իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
  • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով,
  • Ժամանակի կառավարման կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Պահանջվող փաստաթղթեր

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV, հայերենով կամ անգլերենով: Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամերը՝ օրական 8 ժամ։ Դիմորդը պետք է ներկայացնի երկու երաշխավորագիր։

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2023թ. փետրվարի 17-ը ներառյալ։

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1

Հեռ:  (37410) 588 011

Կայք` www.r2e2.am

Էլ. Փոստ՝  hr@r2e2.am

Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան