Մեկնարկել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և TRANSÉNERGIE ընկերության կողմից իրականացվող տարածաշրջանում առաջին լողացող արևային ՖՎ կայանի կառուցման աշխատանքները։
Ծրագիրը ֆինանսավորվում է ֆրանսիական FASEP հիմնադրամի կողմից, և որպես կապալառու հանդես է գալիս «Օպտիմում Էներջի» ընկերությունը։