Հայտերի ներկայացման հրավեր-Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի»  կառուցման  աշխատանքների

new-image

Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն

Ծրագիրը՝ Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը Հայաստանում Դրամաշնորհ No.։ 201012- FASEP v1.5
Պայմանագրի անվանումը՝ Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի»  կառուցման  աշխատանքների

 Համարը՝ FASEP-W-22/1

24 օգոստոսի, 2022թ.

1.Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը ստացել է աջակցություն  FASEP -ից  «Հայաստանում Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը» ծրագրի ծախսերը հոգալու  նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. FASEP W-22/1 պայմանագրի շրջանակներում Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի»  կառուցման  աշխատանքների վճարումները կատարելու համար:

2.Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը  այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին ներկայացնել մրցութային հայտեր Երևանյան  լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների համար:

Աշխատանքների շրջանակն է․ նոր տիպային՝ 151կՎտ Ցուցադրական կայանի կառուցում, որը բաղկացած է հետևյալ աշխատանքներից․

  • Խարսխման աշխատանքներ,
  • Լողացող հարթակի հավակցում, ինչպես նաև հաստատուն հոսանքի և փոփոխական հոսանքի լարերի անցկացում լողացող հարթակից մինչև ափին գտնվող ենթակայան,
  • Էլ. էնթակայանի և օդային գծերի կառուցում:

3. Հետաքրքրություն ունեցող հայտատուների կողմից մրցութային փաթեթը ամբողջապես հայերեն լեզվով կարելի է ձեռք բերել  ստորև նշված էլ. հասցեներին  դիմում ներկայացնելու և ստորև նշված հաշվեհամարին 50,000 ՀՀ դրամի չափով չհատուցվող գումար վճարելու պարագայում:

 4. Հիմնադրամը կնախաձեռնի նախամրցութային ժողով  2022թ. օգոստոսի 30-ին և տեղանքի այցելություն օգոստոսի 31-ին: Այդ համաժողովի ընթացքում Պատվիրատուն կնկարագրի Մրցութային առաջարկների նախապատրաստման, ներկայացման և գնահատմաման գործընթացները, կպարզաբանի հայտի նախապատրաստման հետ կապված Հայտատուի կողմից բարձրացված բոլոր հարցերը:

Որակավորման չափանիշներն են.

  • Վերջին երեք տարիների ընթացքում (2019թ., 2020թ., 2021թ.) միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով պետք է կազմի առնվազն 30,000,000 ՀՀ դրամ։
  • Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական միջոցների մատչելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվներ, չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (անկախ պայմանագրային կանխավճարներից), որոնք բավարար են շինարարության ժամանակ կանխիկ դրամի հոսքը ապահովելու համար, և պետք է կազմեն 10,000,000 ՀՀ դրամ:
  • Վերջին 5 տարիների ընթացքում ունենա նվազագույն 2 (երկու) պայմանագիր (շինարական, էներգետիկ ոլորտի և արևային կայանների կառուցման), որտեղ հանդես է եկել որպես գլխավոր կապալառու՝ որոնցից յուրաքանչյուրը 12,000,000 ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/:

Որակավորման պահանջներ.

  • Ցանցային/համակարգային նշանակության արևային կայանի կառուցման փորձ (15 ՄՎտ),
  • Բարձր լարման ենթակայանի կառուցման փորձ,
  • Էլ. հաղորդակցման գծերի կառուցման փորձՈրակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):

5. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (Հունվար 2011 թ.,  վերանայված Հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

6. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերակագնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1 հասցեով մինչև կամ 2022թ. սեպտեմբերի  7-ը, ժամը 15:00-ն: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:

7. Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:

9. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ
պարոն Կարեն Ասատրյան, տնօրեն
ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1

Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37
Էլ. հասցե` zaruhi.gharagyozyan@r2e2.am, liliya.apresyan@r2e2.am
Վեբկայք` www.r2e2.am
ՀՎՀՀ` 02580459
Հ/Հ` 217001-007855-002
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ