ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Ինժեներ

new-image

 

Պարտականություններ

  • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
  • Էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
  • Էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
  • հիմնադրամի կողմից կազմակերպվող  սեմինարների, թրեյնինգների  մասնակցություն,
  • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ըստ անհրաժեշտության,
  • ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:

 Որակավորման պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
  • Մաթեմատիկայի և ֆիզիկայի խորը իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
  • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
  • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով,
  • Ժամանակի կառավարման կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Պահանջվող փաստաթղթեր

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերենով կամ անգլերենով:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. օգոստոսի 20-ը ներառյալ։

Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով։

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1

Հեռ:  (37410) 588 011

Կայք` www.r2e2.am

Էլ. Փոստ՝ hr@r2e2.am

Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան