Ս.թ. նոյեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ստորագրվեց Կառավարության աջակցության համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացված՝ 200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «ԱՅԳ-1 ներդրումային ծրագրի», մրցույթի արդյունքում Մասդար ընկերությանը ճանաչվել էր հաղթող։