Արևային ՖՎ կայանի բացում

new-image

Ս.թ. հոկտեմբերի 21-ին կայացավ Երևան քաղաքի Ա.Պուշկինի անվան հիմնական թիվ 8 դպրոցի տանիքում տեղադրված  արևային ՖՎ կայանի բացումը:

Դպրոցի 7 կՎտ հզորության  արևային կայանի տեղադրումն իրականացվել է ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Կայանի կառուցումը իրականացվել է EcoVille ընկերության կաղմից:

Բացման խոսքով հանդես եկան՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սականյանը:

Դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց գիտելիքները՝ Հայաստանի և համաշխարհային էներգետիկայի զարգացումների, վերականգնվող էներգետիկայի, արևային կայանների կառուցման և դպրոցի տանիքին տեղադրված կայանի մասին: Շնորհակալական խոսք ասեց Ա.Պուշկինի անվան հիմնական թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը: